Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու արդյունքում ձևավորվող նոր կաբինետում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև կառավարության որոշ երկարակեց նախարարներ:
Ըստ ասեկոսեների, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ այդ պաշտոնին է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից նշանակվելու է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Իշխանությունները վստահ են, որ Հրանուշ Հակոբյանի աշխատանքը Մոսկվայում արդյունավետ կլինի, քանի որ հույս ունեն, որ այդ հարցում նրան կաջակցի խնամին՝ Սամվել Կարապետյանը, ում որդու հետ ամուսնացել է Սփյուռքի նախարարի զարմուհին:
ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է փոխնախարար Վահագն Մելիքյանը, ով մինչև այդ պաշտոնը Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր և համատեղության կարգով մեր երկիրը ներկայացնում էր լատինաամերիկյան ևս մի քանի երկրում: