▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը կնշանակվի Ռուսաստանում ՀՀ դեսպան

Asekose.am-ի տեղեկությունների համաձայն՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կնշանակվի Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Հրանուշ Հակոբյանը խնամիական կապեր ունի Ռուսաստանի մեծահարուստ հայ Սամվել Կարապետյանի հետ և, ըստ իշխանական աղբյուրների, այդ փաստը  կարող է նպաստել Մոսկվայում ՀՀ դեսպանատան գործունեության աշխուժացմանն ու հեղինակության բարձրացմանը:

Նշենք, որ Հրանուշ Հակոբյանի քրոջ՝ Խաչանուշ Հակոբյանի դուստրը` Վիկտորյան ամուսնացած է Սամվել Կարապետյանի եղբոր` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդու` Վահեի  հետ:

Հիշեցնենք նաև, որ Դաշնակցության հետ կոալիցիոն կառավարության կազմելու հեռանկարի արդյունքում, ըստ  տարածված տեղեկատվության, իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՅԴ-ին է հանձնելու սփյուռքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների և  1 փոխարտգործնախարարի պորտֆելները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին