▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը ցանկանում է գտնել Քիմ Քարդաշյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի զրուցակիցն է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հատված հարցազրույցից.

Տիկին Հակոբյան, մինչեւ հիմա որքան աջակցություն է տրամադրվել սիրիահայերին։

Ահռելի աջակցություն ենք ցուցաբերել՝ մոտ 20 մլն դոլարի։

Այդքան գումա՞ր է հատկացվել։

Ոչ, ոչ, օրենքների տեսքով։ Մենք ասում ենք կացության կարգավիճակը տալ անվճար, իսկ մեկ մարդու համար դա 150,000 դրամ է։ Այսինքն՝ ձեւակերպւմ ենք, բայց փողը չենք վերցնում։ Մեքենայի հետ կապված մուտքի տուրքերից ազատում ենք, փողը չենք վերցնում, վիզաների եւ անձնագրերի համար չեն մուծում։

Փաստորեն պետության կողմից զուտ դրամական աջակցություն չի ցուցաբերվել։

Պետությունը զուտ աջակցություն, օրինակ՝ 1200 հոգու տալիս է անվճար առողջապահական սպասարկում։ Անցած տարի պետությունը 67 մլն դրամ դրեց, որ սիրիահայ ուսանողների ամբողջ կրթությունն անվճար լինի։ Այսինքն՝ այն հատվածները, որտեղ մենք պետական ծրագրեր ունենք, նրանց համար անվճար ենք անում։

Ամերիկահայ հայտնի ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սիրիահայերի համար օգնության արշավ էր սկսել։ Եվ այդ նպատակով հիմնադրամ էր ստեղծվել, որը, որոշ տեղեկությունների համաձայն, մոտ 10 մլն դոլար էր հատկացրել։

Այդ ինչ լավ բան եք ասում, եկեք գտնենք նրան։

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին