▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվում եմ, առհասարակ, հնչեցնել նրա անունը. Մերի Մակարյանը` Միհրան Ծառուկյանի մասին

BlogNews.am-ը գրում է, որ  անկեղծ զրույց է ունեցել Մերի Մակարյանի հետ:

Մերի, «Դժվար ապրուստը» Ձեզ տվեց և՛ դրականը, և՛ բացասականը։ Ձեզ մինչ օրս ասոցացնում են ձեր կերպարի հետ։ Սովորաբար կերպարների նույնացումը սերիալի ավարտից կարճ ժամանակ անց վերանում է։ Ի՞նչը խանգարեց, որ հեռուստադիտողները ձեզ ընկալեն այդ կերպարից դուրս։

- Որովհետև շատ լավ էի խաղում։ Տեսեք, ես հիմա համարձակ պատասխան տվեցի, բայց իրականում այդպես չեմ կարծում։ Այո, ինձ ասել են, որ ես շատ լավ եմ խաղացել, մտել կերպարի մեջ, բայց իրականում, այն, ինչ արեց Մերին սերիալում, կյանքում Մերին երբեք չի կարող անել։

Միևնույն  ժամանակ, ուզում եմ նաև մի շատ կարևոր հարցի մասին խոսել. այսօր մենք չունենք հնարավորություն տարբերվելու մեր առօրյա կյանքում։ Նույն հագուստով, շպարով, վարսահարդարմամբ ինձ կարող են տեսնել  և՛ հեռուստասերիալում, և՛ սուպերմարկետում, և՛ սրճարանում։ Իմ շարժուձևը ևս նույնն է, որովհետև նախապես մեզ հետ չեն աշխատում, մեզ չեն փոխում՝ դերին համապատասխան։ Ես կարդացել եմ արտասահմանյան ֆիլմերում հոգեբանական ինչ աշխատանք են տանում դերասանի հետ, բացատրում են նրա դերի իմաստը, նրա համար հատուկ շորեր են կարում, շպար, վարսահարդարում են որոշում։ Մեզ մոտ կա այդ ամենը։

Ամեն դեպքում պետք է խնդրեմ, որ մարդիկ հանգիստ լինեն. ամենավատ բանը, որը Մերին արեց ֆիլմում՝ մարդասպանությունն էր, ես հաստատ չեմ կարող մարդ սպանել։

- Ձեզ խանգարո՞ւմ են այդ խոսակցությունները։

- Իհարկե, ես ծանր եմ տանում մի քանի օր, մի քանի շաբաթ, բայց հետո օգնում են դրական մեկնաբանութունները, փողոցում ժպտացող մարդիկ։ Հիմա արդեն «Վեցերորդ զգայարանի» հետ կապված են շատ արձագանքները։  Կա բարձր ռեյթինգ նաև նրա շնորհիվ, որ ես եմ վարում։ Մարդն ամեն ինչի հետ համակերպվում է. ժամանակ է պետք։

- Խնդիր ունե՞ք հեռուստադիտողներին ապացուցելու, որ կարող եք ներկայանալ նաև բարի կերպարով։

- Ես կուզեի լինել դրական կերպարում։ Չգիտեմ ինչու, մարդիկ մտածում են, որ ինձ չի սազում, ես չեմ կարող, բայց ես ուզում եմ ամեն դեպքում փորձել։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ես իրական կյանքում էլ եմ վատը, բառ կար՝«стерва», միևնույն է, մտածելու են, որ ես  վատ եմ, որքան էլ դրականում տանջվեմ, լացեմ։ Ես ապացուցելու ոչինչ չունեմ։ Միայն  ինքս ինձ ապացուցելու խնդիր ունեմ, որովհետև դերասանը պետք է կարողանա խաղալ տարբեր դերեր։

- Անդրադառնանք «Վեցերորդ զգայարանին». Դուք հավատո՞ւմ եք գուշակություններին։ 

- Այո։ Կան մարդիկ, ովքեր կարող են շատ ավելին տեսնել, քան մենք՝ սովորական մարդիկս։ Դա գիտություն է և համապատասխանում է իրականությանը. հավատացեք այս ընթացքում իմ փորձին։

- Ձեզ համար ինչ-որ գուշակություն արե՞լ են։ 

- Այո, եղել են դեպքեր։ Նկարահանումների ընթացքում ամեն վայրկյան կարող է մի բան ասեն։ Վերջերս հեռախոսով խոսում էի մեր նոր փորձագետի՝ Անիի հետ, ասաց՝ ես անընդհատ տեսնում եմ, որ մենք բոլորս գալիս ենք քո հարսանքին, այնպես որ, պատրաստվիր։ Ասացի՝ սիրով:)

- Կհամաձայնեի՞ք լինել հերոսների փոխարեն։

-Միանշանակ։ Երբ ես ստացա հաղորդումը վարելու առաջարկը, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանին ասացի, որ ես կուզեմ հայտնվել այդ աթոռին։

-Շարունակ քննարկվում է հարցը, որ ընդունվել եք Գավառի պետական համալսարան ու չեք ավարտել։ Ինչո՞ւ էիք ընդունվել հենց Գավառի պետական համալսարան և ինչո՞ւ չեք ավարտել այն։

-Ես շատ ցավում եմ, որ Գավառ անունն այդքան ցածրից է դիտվում։ Դա Երևանի պետական համալասարանի Գավառի մասնաճյուղն է, որտեղ  կարելի է սովորել. եթե այն Գավառում է, չի նշանակում, որ ցարծր է։ Ես չեմ ամաչում, որ ընդունվել և սովորել եմ այնտեղ։ Ես սովորել եմ հեռակա համակարգով՝ ժամանակի սղության պատճառով։ Ինչ վերաբերում է իմ ավարտելուն, ցավում եմ, որ չարախաոսները տարածում են սուտ ինֆորմացիա, թե ես, լինելով  անգրագետ, չկարողացա ավարտել համալսարանը։ Փառք Աստծո, բոլորը լսել են իմ խոսքը, ինչն ինձ համար ամենակարևորն է։ Պարզապես առաջին տարին, ունենալով շատ մեծ զբաղվածություն, մոռացել էի գնալ երկրորդ պետական քննությանը։ Վերահանձնմանը կտրվեցի, որովհետև պատրաստ չէի ու չէի դիմել որևէ մեկին, որ ինձ նշանակեն։ Եթե ասեմ, թե երկրորդ տարում ինչու չավարտեցի, կրթության համակարգում շատ մարդիկ կտուժեն։  Չեմ ուզում ծավալվել, այո, ես ավարտել եմ երրորդ տարում, բայց ոչ անգրագիտության պատճառով։

-Ինչու Երևանում չհեռակայեցիք, չէ՞ որ Ձեզ համար ավելի հեշտ կլիներ։

-Ուղղակի որոշեցի այնտեղ ընդունվել, դա ևս հաստատություն է, որտեղ մարդիկ կարող են սովորել։

- Ունեք երաժշտական կրթություն. հնարավո՞ր է մի օր ներկայանաք որպես երգչուհի։

-Միշտ ասել եմ՝ երբեք, թեև ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ լինի։ Երաժշտական կրթությունը շատ քիչ է երգչուհի դառնալու համար։ Երգչուհիները շատ են, գոնե ես իմ գործով զբաղվեմ։  

- Ձեր և Միհրան Ծառուկյանի սիրավեպի մասին խոսում էին քաղաքի բոլոր անկյուներում։ Միհրանը հերքում էր, իսկ դուք չէիք մեկնաբանում այդ լուերը։ Կարծիք կար, որ փորձում էիք թաքցնել հարանբերությունները։ Ինչո՞ւ

- Եթե ես չեմ ուզում խոսել իմ անձնական կյանքի մասին, անպայման չէ, որ լուրը համապատասխանի իրակնությանը։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։  Դա արդեն անցած թեմա է, ով ինչպես ուզում է, թող հասկանա։ Ես իսկապես չեմ ուզում խոսել անձնականիս մասին։

- «Ֆուլ հաուսի» շուրջ ծավալված կոնֆլիկտի ժամանակ Միհրան Ծառուկյանը շատ բան ասաց, սակայն մի արտահայտություն առավել քննարկվեց՝ «Հանրությանը քաջ հայտնի է իմ և Մերի Մակարյանի անցած ճանապարհը, անցյալը, ներկան և «բարի» համբավը. չեմ ցանկանում ընդլայնվել... Մի ստիպեք ասել այն, ինչ ես ինձ երբեք թույլ չեմ տվել»: Ինչ նկատի ունե՞ր նա, ի՞նչ կարող էր ասել, որ չասաց։

-Դա իրենից պետք է հարցնեք։ Ինչ իմանամ՝ նա ի՞նչ նկատի ուներ։

- Ամեն դեպքում երկար ժամանակ գոնե ընկերներ եղել եք, որովհետև ձեզ հաճախ էին տեսնում միասին, Միհրանը ներկա էր եղել Ձեր տարեդարձի երեկույթին։ Չե՞ք ենթադրում ինչ կարող էր նա ասել ձեր մասին, որի մասին, իր խոսքով, իրեն թույլ չտվեց ասել։ Հետո դա քննարկե՞լ եք իր հետ։

-Ոչ։

-Առհասարակ չեք հանդիպել, թե՞ դա չեք քննարկել։

-Ես հրաժարվում եմ առհասարակ հնչեցնել նրա անունը։ Չեմ ուզում, որ իմ հարցազրույցներում նրա մասին որևէ բան լինի։

-Տեսնելով «Ֆուլ հաուսի» նախագծի հաջողությունը, ափսոսո՞ւմ եք, որ չեք ընդգրկվել դերասանական կազմում։

-«Վեցերորդ զգայարանի» առաջարկն ավելի վաղ էի ստացել, ուղղակի կուզեի ինձ փորձել այդ ժանրում, որովհետև սիրում եմ։ Մյուս առումներով մտածում եմ՝ ուրեմն այդպես պետք է լիներ և ներում եմ բոլոր նրանց, ովքեր սխալվել են իմ հանդեպ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` BlogNews.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին