▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվեք կրծքկալներից. պնդում են ֆրանսիացի գիտնականները

Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքկալ կրելը բնավ էլ չի նվազեցնում ողնաշարի վրա եղած ծանրաբեռնվածությունը և չի նպաստում կանացի կրծքի տոնուսի պահպանմանը: Հակառակը, գիտնականները նախազգուշացնում են, որ կրծքկալը կարող է նպաստել կրծքի պլաստիկության ու ամրության կորստին, որի հետևանքով կուրծքը կարող է, այսպես ասած, «թոշնել ու կախվել»: Մասնագետները  վստահ են, որ կրծքկալները առողջության համար ոչ մի դրական ազդեցություն չեն ունենում, այնպես որ դրանց արժեքն ու նշանակությունը գերագնահատված է: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին 18-35 տարեկան 130 կին է մասնակցել: Կանանցից մեկը, որը արդեն երկու տարի է` կրծքկալ չի կրում, խոստովանել է, որ իր զգեստապահարանի այդ ավելորդ տարրից ազատվելուց հետո նա մի շարք առավելություններ է ստացել, օրինակ` սկսել է ավելի հեշտ շնչել, իրեն ավելի լավ և ինքնավստահ է զգում, մեջքն ավելի քիչ է ցավում և այլն: Այս ամենի հետ միասին մասնագետները նաև տեղեկացնում են, որ 45 տարեկանից բարձր կանանց դեպքում կրծքկալից հրաժարվելը դժվար թե դրական ազդեցություն ունենա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին