▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվել եմ «Ձայնը. Երեխաներ» նախագծի հոնորարից՝ ի հիշատակ իմ մահացած դստեր. Մաքսիմ Ֆադեև

Ռուս հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևն անկեղծացել է Комсомольская правда-ի հետ զրույցում: Ներկայացնում ենք հատված տվյալ հարցազրույցից.

-Որքա՞ն կարելի է վաստակել  փոքրիկ երեխաների միջոցով:

-Դեռևս միայն մենք ենք ծախսում: «Ձայնը» հեռուստանախագծի բոլոր մանկական համարները ես անում էի իմ հաշվին, ներառյալ՝ հագուստները։ Ձյուն բեմի վրա, հատուկ էֆեկտներ՝ ամեն ինչ մեր գրպանից։ «Ձայնը. Երեխաներ»-ը մեր էստրադայի ապագա էլիտան է։ Երբ մեծանան, հասունանան, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել եկամտի մասին:

-Եթե գաղտնիք չէ, որքա՞ն հոնորար եք ստացել «Ձայնը. Երեխաներ» նախագծի մասնակցության համար: Տեղյակ եմ, որ Ալեքսանդր Գրադսկին իր մասնակցության դիմաց մեկ միլիոն եվրո է ստացել:

-Հրաժարվել է վարձատրությունից, թեև այն ինձ, իհարկե, առաջարկել են։ Բանն այն է, որ ես ու կինս ժամանակին ողբերգություն ենք ունեցել, բժիշկների սխալի պատճառով մենք կորցրել ենք մեր առաջնեկին։ Միգուցե նաև այդ պատճառով է, որ շոուի մասնակից բոլոր երեխաներն ինձ համար կարծես հարազատ լինեն։ Ես չեմ կարող նրանց հետ շփման համար գումար վերցնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին