▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարական պահանջու՞մ եք, թե՞ ոչ

Հրազդանում այսօր կայացած Եռյակի հանրահավաքն ավելի սակավամարդ էր, քան՝ երեկվանը:
Սակայն ելույթների շեշտադրումներն այսօր ավելի հստակ ու արմատական էին:
Մասնավորապես, Հրազադանի հարթակից ավելի հաճախակի էին հնչում ՙՙիշխանափոխություն՚՚, ՙՙհամակարգային բարեփոխումներ՚՚, ՙՙարմատական փոփոխություններ՚՚ արտահայտությունները:
Այնուամենայնիվ, առայժմ ելույթներում ավելի շատ է նկարագրական մասը, քան՝ հստակ պահանջները:
Համաձայնեք, որ նույնիսկ ՙՙիշխանափոխություն՚՚ բառը վերացական է, եթե չի ամրապնդվում կոնկրետ պահանջով:
Իշխանափոխություն, ըստ սահմանադրության, տեղի է ունենում նաև հերթական ընտրությունների ժամանակ:
Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք համագործակցությունը դնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, թե՞ նման բան նրանց օրակարգում չկա:
Կառավարության հրաժարականի պահանջը, կարծես թե, Եռյակի օրակարգից հանված է: Ընդդիմադիրներն ասում են, թե ՙՙլայաղ՚՚ չեն անում այդ հարցը բարձրացնել՝ թեև բոլորս հասկանում ենք, թե ինչու է իրականում շրջանցվում Հովիկ Աբրահամյանի թեման:
Մի խոսքով, առայժմ լսում ենք վիճակի նկարագրություն՝ բավականին ճշգրիտ, կարգախոսներ՝ ընդհանուր բնույթի, սակայն գոնե այս պահին բացակայում են օրակարգային պահանջները:

Սուրեն Սուրենյանց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին