Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ինչպես հայտնում է ռուսական lifenews.ru-ն, ապրիլի 12-ին նրա որոշումը կմտնի Գերագույն Ռադա։ «Ես Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու որոշում ընդունեցի: Երկուշաբթի իմ որոշումը կմտնի Գերագույն ռադա: Այսօրվանից ես ինձ համար ավելի մեծ խնդիրներ եմ տեսնում, քան կառավարության ղեկավարի պարտականություններն են»,- Յացենյուկի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Յացենյուկին կփոխարինի ուկրաինական արմատներով ամերիկուհի, որը վաղուց արդեն գտնվում էր Ուկրաինայում։