▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչուկ ջան, վստահ եմ, որ այս պատմության հետ անձամբ դու ոչ մի առնչություն չունես․․․

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է: Այս ֆրազն ասել է ՀՀ վարչապետը ԱԺ ամբիոնից: Հիմա ասեմ, թե որն է այդ ժողովրդավարությունը: Անցյալ տարի գարնանը ինձ զանգահարեց Հրաչուհի Ութմազյանի խմբագիրը և հրավիրեց Հրաչուհու հաղորդմանը: Ես զարմացա և ասացի, որ երևի շփոթվել են և ուրիշ Քոչարյան Կարենի են զանգել, որին ի պատասխան այդ աղջիկը շատ սիրալիր պատասխանեց, որ չեն շփոթվել, հենց ինձ են հրավիրում, ավելացնելով, որ հաղորդման ընթացքում ոչ մի քաղաքական հարց չի քննարկվում:

Ես իհարկե համոզված էի, որ հաղորդումը, եթե անգամ նկարահանվի էլ՝ եթեր չի հեռարձակվի, որովհետև ես Հ1-ի և իշխանությունների «սև ցուցակում եմ»: Նկարահանումներից երկու օր առաջ ինձ զանգահարեց նույն աղջիկը և ներողություն խնդրեց, որ «տեխնիկական պատճառներով» նկարահանումը տեղի չի ունենա և ինձ հետ ավելի ուշ կկապնվեն: Ասեմ, որ մինչ օրս չեն կապնվել: Այ այսպիսի «ժողովրդավարություն» է Հայաստանում: Ի դեպ, այս փաստը ես պատրաստվում եմ փոխանցել Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին:

Հ.Գ. Հրաչուկ ջան, ես շատ սիրում և հարգում եմ քեզ և քո հայրիկին: Վստահ եմ, որ այս պատմության հետ անձամբ դու ոչ մի առնչություն չունես: Ավելին, վստահ եմ, որ դու շատ վատ ես զգացել քեզ այս ամենից հետո: Պարզապես ուզում եմ, որ դու էլ վստահ լինես, որ գրառումս ամենևին քո դեմ չէ:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին