▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հրահանգել է ձայնագրիչը նետել զուգարանը

2013թ. փետրվարի 18-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել մի շարք տեղամասերում: Այս կազմակերպության ահազանգի հիման վրա Արտաշատի 17/5 տեղամասում քվեատուփի լցոնման փաստով հարուցվել է քրեական գործ, որի վարույթն իրականացնում է ՀՔԾ-ն: Սույն գործով վկաներ են հանդիսանում դիտորդ` Նարինե Էսմաելան և լրագրող Արտակ Համրարձումյանը: Ծագումով հայ Նարինեն Ամերիկայի քաղաքացի է: Նա Հայաստան է եկել «Դեպի Հայր» ծրագրի միջոցով և ներկայումս պրակտիկա է անցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում: Նարինեն ՀՔԾ է ներկայացել իր փաստաբանի` Տիգրան Եգորյանի հետ, որտեղ էլ տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ: Մասնավորապես ՀՔԾ քննիչ Գորիկ Հովակիմյանը արգելել է ձայնագրել դիտորդի առերես հարցաքննությունը: Տեսնելով, որ իր հակաօրինական պահանջին փաստաբանը չի ենթարկվում, վերջինս դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս եկել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, որը շատ կոպիտ ձևով արգելել է ներկայացուցին ձայնագրություն կատարել` կարգադրելով քննիչներից մեկին (սենյակում ներկա է եղել 5 քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարանը: Այնուհետեւ, չսպասելով անգամ իր կարգադրության կատարմանը, խլել է ձայնագրիչը Տիգրան Եգորյանի ձեռքից և այն նետել պահարանի մեջ: Ավելի ուշ քննիչներից մեկն այն գաղտնի վերցրել է և ջնջել ձայնագրությունը: Այնուամենայնիվ, այդ ձայնագրությունների մի մասը «Իրավունքի Եվրոպա միավորման» տրամադրության տակ է:

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին