▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՊՃՀ ռեկտորի վիրտուալ սկանդալի հարցով քրեական գործ է հարուցվել

«Փաստինֆո»-ն գրել է. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` անհայտ անձի կողմից ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցի՝ facebook.com սոցիալական կայքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Ընդ որում, հետաքրքրական է, որ Հ.Թոքմաջյանը ոչ թե անձամբ է դիմել ոստիկանություն, այլ նրա անվան հետ կապված սկանդալի մասին հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը` պատմելով, որ ինչ-որ մեկը կոտրել է ռեկտորի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ աղմկահարույց պատմության շուրջ  Asekose.am-ի թղթակիցը զրուցել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին