▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ քաղաքացինե՞ր, թե՞ «ուտող-ուրացողնե՞ր»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երեւան սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող փռում, որը եւս կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, արդեն 4 տարի է, ինչ անվճար լավաշ են բաժանում: Ընդ որում՝ բարեգործական ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ:

 

 

 

 

 

 

 

Ու թեպետ այս տարիներին արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ էին, պարզվում է՝ վերջին քաղաքական փոփոխություններից հետո՝ տեղի բնակիչները սկսել են լավաշ այլեւս չվերցնել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխության առաջին օրերին ընդհանրապես մարդիկ ռիսկ չէին անում հացի հերթ կանգնել: Իսկ հիմա, չնայած հատուկենտ մարդիկ գնում են իրենց հասանելիք լավաշը ստանալու, բայց այլեւս երբեմնի բազմամարդ հերթերը չկան:

 

 

 

 

 

 

 

Նախկինում հերթի մեջ իրար բրթբրթող, այսօր բացակայողներին մի մասը համարում է հպարտ քաղաքացիներ, մյուս մասը՝ ուտող-ուրացողներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին