Life.panorama.am-ը գրում է, որ դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը պատմել է, որ դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ շուտով նախատեսել են համատեղ շոու-ներկայացում բեմադրել.
«Ես և Մկոն նախատեսել ենք աշնանը, իսկ չհասցնելու դեպքում հաջորդ գարնանը ներկայացում բեմադրել: Հետաքրքիր ներկայացում է լինելու»,- պատել է նա:
Այն հարցին, թե ինչպես է դերասանը գնահատում Հայաստանում առկա թատրոնի և մարդկանց՝ թատրոն գնալու մշակույթը, Հովոն պատասխանել է.
«Ես չգիտեմ, թե թատորն գնալու մշակույթը զարգացել է Հայաստանում, թե ոչ, բայց կինոթատրոն գնալու մշակույթը, ամեն դեպքում, զարգացրեցինք: Ես Հայաստանում նկարահանվել եմ առաջին հայկական կոմերցիոն ֆիլմում, որը մարդկանց ստիպեց տոմս գնել և գնալ կինոթատրոն, մինչ այդ հանդիսատեսը կինո չէր գնում. կինոյի հանդիսատես կա այլևս՝ մենք ձևավորել ենք արդեն,-նշել է նա ու թատրոնի հանդիսատեսի սակավության վերաբերյալ հավելել,-կարծում եմ թատրոն հաճախող հանդիսատեսի սակավության պատճառը կախված է նրանից, որ և թատրոնի արտադրանքն է հին, և հանդիսատեսը փող չունի, սա է խնդիրը»,-զրույցը եզրափակել է Հովհաննես Ազոյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում