▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովոն 12-ամյա տղային «odnoklassniki»-ի միջոցով առաջարկել է կիսամերկ լուսանկարվել

Pastinfo.am-ը գրում է, որ  ներկայումս 25-ամյա Հովհաննեսը, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին «odnoklassniki.ru» սոցիալական կայքի՝ իր ստեղծած երկու անհատական էջերի միջոցով անչափահասի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12-ամյա  տղայի նույն սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, ներկայանալով «Հովո» անվամբ, առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով տղային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել իր մորը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին