▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն իր շքեղ առանձնատունը նվիրել է ոստիկանի...

armtimes.com-ը գրում է. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ գտվող իր շքեղ առանձնատունը նվիրել կամ վաճառել է մի ոչ բարձրաստիճան ոստիկանի: Սա պարզվել է երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է լուսանկարել առանձնատունը, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպումը: Ոստիկանը մոտեցել է մեր թղթակցին եւ արգելել լուսանկարել տունը՝ որպես հիմնավորում նշելով, թե այդ տունը պատկանում է իրեն, իր սեփականությունն է եւ այդ պատճառով թույլ չի տալիս լուսանկարել: Անհասկանալի մնաց, թե ինչու էին Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշել հանդիպումը անցկացնել ուրիշի տանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին