armlur.am-ը գրում է, որ քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին խորհրդակցության է հրավիրել:
Կայքի հետ զրույցում ՀԾԿՀ մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը հայտնեց, որ խորհրդակցությունը կապված չէ այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ վարչապետը Ռոբերտ Նազարյանին դեռևս մեկ շաբաթ առաջ է հրավիրել կարճատև խորհրդակցության:
Հարցին` ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն պատրաստվում արձագանքել քաղաքացիների բողոքի ակցիաներին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, Մ. Ստեփանյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ն արդեն կատարել է իր պարտականնություններն ու աշխատանքը, տրվել են տնտեսագիտական համապատասխան հիմնավորումները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: