▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն «ախորժակի» պակաս չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ԱԺ ընտրւթյուններում ՀՀԿ-ի ներսում կարեւոր ինտրիգներից մեկը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ: Սերժ Սարգսյանը նախկին վարչապետի վերաբերյալ որոշում դեռեւս չունի:

ՀՀԿ ԳՄ անդամ մի քանի գործիչների հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ ընտրություններից հետո գլխավորել խորհրդարանը:

Նա վստահ է, որ եթե արտահերթ զարգացումներ չլինեն, 2018-ին հենց նա կարող է սահուն եւ անցնցում վարչապետի աթոռը փոխանցել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանին: Արգամիչը հույս ունի ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներից մեկը, հավանաբար՝ երրորդը՝ Սերժ Սարգսյանից եւ Կարեն Կարապետյանից հետո:
Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին, ում նա վստահ է, որ ԱԺ ընտրություններից հետո չի շարունակի արդարադատության նախարարի պաշտոնում:

ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, մինչ այս պահը, Հովիկ Աբրահամյանի այս ցանկություններին ժպիտով են արձագանքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին