▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինչու է հանդիպել Մեդվեդևին

ԶԼՄ-ների տեղեկություններով`ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումը կայացել է Աբրահամյանի նախաձեռնությամբ: Այդ պատճառով Հովիկ Աբրահամայանը նախօրեին չէր մասնակցել Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին:

Slaq.am-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկության իսկությունը, նշելով. «Այո, իմ նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում իմ և իմ նախկին գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ» :

Խոսելով հանդիպման նպատակի մասին, Հովիկ Աբրահամյանը մանրամասնեց. «Նախկինում Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակից գործարարներից մեկը գործնական խնդիրներ ուներ, և ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»:

Իսկ քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, Հովիկ Աբրահամյանը ժխտեց, ասելով. «Ոչ, ներեցեք ավելի չեմ կարող պատսախանել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին