▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի վարորդն իր ռեստորանում մի ամբողջ գազանանոց ունի.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ Գրիգորը (հայտնի է Արգամիչի Գոքոր անունով), Արարատի մարզի Մխչյան գյուղում մի հսկայական ռեստորան ունի «Հրաշք այգի» անունով, որը վերջին օրերին էլ ավելի է ընդլայնվում, թեեւ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ «բարեփոխումները» սկսելու է իրենից եւ իր մտերիմներից: Իսկ որ Գոքորը Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմներից է, դա բոլորին է հայտնի: Նշենք, որ հենց այս ռեստորանում է կայանում Հովիկ Աբրահամյանի հանդիպումների մեծ մասը: Վերջերս էլ նույն տեղում կայացել էր իր եւ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Ռեստորանը գյուղից բավականին հեռու է, առանձնացված մի տարածքում, որն ավելի շատ օազիսի է նման: Մրգատու ծառերի, եղեւնիների մեջ թաքնված, հիմնականում թանկարժեք փայտերով ձեւավորված իր ռեստորանում Գոքորը մի ամբողջ գազանանոց է կառուցել: Ռեստորանի մուտքից արդեն վանդակներ են շարված, որտեղ կարելի է տեսնել ամենատարբեր կենդանիներ եւ թռչուններ՝ արջեր, գայլեր, աղվեսներ, եղնիկներ, քարայծեր, սողուններ, սիրամարգեր, արծիվներ: Ընդ որում՝ այդ կենդանիների համար նախատեսված վանդակներն այնքան փոքր են, որ վերջիններս մի կերպ են տեղաշարժվում այդ վանդակներում: Իսկ արծիվները երբ փորձում են բացել թեւերը, հարվածում են վանդակի պատերին եւ գետին տապալվում»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին