▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված՝ նոր շոու է սպասվում

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին «Հրապարակին» հայտնել են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեև բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռևս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։

«ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին հայտնել են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեև բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռևս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։

Շքեղ առանձնատներ, բիզնեսներ, անգամ ավտոմեքենա Հովիկ Աբրահամյանը չէր հայտարարագրել, թեև նրան պատկանող գույքի, հողերի, դղյակների մասին լեգենդներ էին շրջում: Հեղափոխությունից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Սա հայտնի «Ավազահատիկ» ընկերության գործն էր, որով, դատախազության տվյալներով, դեռ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք արհեստական խոչընդոտներ էին դրել՝ բաժնեմաս պահանջելով: Սա թալանչիներին պատասխանատվության կանչելու շոուի սկիզբն էր: Այս գործը մինչ օրս քննվում է: Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն ակնհայտ կեղծ համարեց ու կապեց իր կողմից մամուլում հնչեցված քննադատության հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին