▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը թոռների հետ մեկնել է Դուբայ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Օղակաձեւ զբոսայգում՝ Խանջյան փողոցում, բացվեց Գագիկ Ծառուկյանի սպորտային համալիրը։ Մասնակցում էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, պատգամավորներ։ Սակայն ներկա չէին խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, եւ ԲՀԿ ներկա կազմը։

Մենք տեղեկացանք, որ դպրոցական աշնանային արձակուրդի այս օրերին Հովիկ Աբրահամյանը հավաքել է իր թոռներին ու կրկին մեկնել Դուբայ` հանգստանալու, մինչեւ կորոշվի, թե ով է ղեկավարելու ՀՀԿ շտաբը, ինքը լինելո՞ւ է համամասնական ցուցակում, ինչպես նաեւ` ե՞րբ է վերադառնալու մեծ քաղաքականություն իր թոռների մյուս պապը` Գագիկ Ծառուկյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս ամենի մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին: Այդ ժամանակ էլ պլանավորված է ԲՀԿ համագումարը, որի ժամանակ ԲՀԿ-ն կհրապարակի իր համամասնական ցուցակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին