«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի շուրջ օղակն ավելի է սեղմվում։ Նախ մեզ հայտնի դարձավ, որ նա ՀՀԿ համագումարից ընդամենը ժամեր առաջ է կարողացել Սերժ Սարգսյանին համոզել, որ ԳՄ անդամ մնա (մինչ այդ ՀՀԿ նախագահը որոշել էր դուրս թողնել նրան կուսակցության ղեկավար կազմից)։
Սակայն այս հանդիպումը էական ազդեցություն չի ունենա առաջիկա զարգացումներում. նախագահը լուսանցքում է թողնելու Հովիկ Աբրահամյանին, որը, զգալով իր մոտալուտ «անկումը», սկսել է այլ ճակատում «խաղեր տալ»։ Ասում են նաեւ, թե նա իր դերակատարությունն է ունենալու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի վերաձեւվող կուսակցությունում, այլեւ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի կյանքում։
Ընդդիմադիր այս «ռեւերանսները» նկատում ու հասկանում են նախագահականում եւ համապատասխան քայլեր ձեռնարկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում