▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը մինչ հեռանալը հանքավայրեր է սեփականաշնորհել.«Իրատես»

«Իրատես». «Ասում են, թե Հայաստանում հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել` հեռացող յուրաքանչյուր չինովնիկ պաշտոնավարման ավարտին փորձում է տակից փախչող աթոռից քաղել առավելագույնը: Օրինակ, վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնավարման բառացիորեն վերջին օրը մի քանի տասնյակ հրամանագրեր է ստորագրել ՊԵԿ համակարգի տարբեր «յուղոտ» պաշտոններում ինչ-ինչ պատճառներով նոր մարդկանց նշանակելու մասին:

Եվ հիմա ՊԵԿ նոր նախագահը զբաղված է նաեւ դրանցից ազատվելու խնդրով: Ասում են` իր հովանավորյալից ավելի հեռուն է գնացել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս մինչ հեռանալը հասցրել է (գուցե ոչ միայնակ) սեփականաշնորհել հանքավայրեր, որոնցից մեկը ոսկու հանք է (ասում են` Վայոց Ձորում): Իսկ ներկայիս վարչապետն ասում է, թե «աչքը կարա կշտանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին