▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը մաքրում է իր նախորդի «Ավգյան ախոռները»

Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մի քանի օրվա ընթացքում իրեն ներկայացնել հաշվետվություն, թե վերջին մեկ տարվա ընթացքում նախարարությունները քաղաքացիներից որքան բողոքներ են ստացել և որ դրանցից քանիսին են իրենք ինչ որ ընթացք կամ լուծում տվել:
Հայտնի է սակայն, որ բոլոր նախարարություններում խուճապ է սկսվել ,քանի որ նրանցից ոչ մեկն էլ նման տվյալներ չունի և այժմ աշխատում են այդ ուղղությամբ,հնարավորիս պատշաճ կերպով հանձնարարությունը կատարելու համար, թեև չենք խոսում նաև այն մասին, որ կար որոշակի գործող պրակտիկա հասարակ քաղաքացիների դիմումների անտեսման,  «քնեցման» կամ ուղղակի «գլխեռադ անելու ու ցրելու» հետ կապված: Ինչպես արդեն կարելի է հասկանալ, Հովիկ Աբրահամյանը ճիշտ ուղղությամբ է սկսել ու այսպես ասենք առայժմ մաքրում է իր նախորդի  «Ավգյան ախոռները»: Սա նաև քայլ է հասկացնելու համար, որ քաղաքացին պետք է գնահատված լինի ու գերատեսչության պաշտոնյան պարտավոր է գոնե կարդալու համապատասխան վերաբերմունք ունենալու քաղաքացիների դիմում բողոքների հանդեպ և ոչ թե ուղղակի նետելու ու մոռանալու դարակի մեջ կամ օգտագործելու կոմունալ-կենցաղային նպատակների համար:

Հարություն Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին