Այսօր կայացած Հանրապետականի գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, կուսակցության խոսնակ Էդուրադ Շարամզանովը ասել է.
«Բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի: Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դե յուրե վեցամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին:
Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում», - ասել է Շարմազանովը:
Շարմազանովը ասել է, որ նիստին մասնակցել են և Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Բեգլարյանը:
Տեսանյութը՝ a1plus.am-ի