Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ Սարդարապատ հուշահամալիրում մասնակցելով Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարություններին, պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ կառավարությունում պաշտոնանկությունները չեն բացառվում, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները։
«Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացման և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ հասարակությունը չի հավատում կառավարության խոստումներին, Հովիկ Աբրահամյան ասաց, որ կառավարությունն իր գործը պետք է անի, որպեսզի հասարակությունը հավատա։
Հարցին, թե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները, արդյոք պաշտոնանկություններ կլինեն, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Եթե չեն կարողանում իրականացնել, ապա ես համաձայն եմ ձեր գնահատականներին»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում