▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը ապագա վարչապետ, Գագիկ Հարությունյանը՝ գլխավոր թամադա

Լեւոն Զուրաբյանի ելույթը «Չեք անցկացնի»-ի հանրահավաքին

 

«Դեկտեմբերի 6-ին նշանակված է սահմանադրական հանրաքվե, որի նպատակը բոլորի համար պարզ է, բոլորը գիտեն ինչ է անում Սերժ Սարգսյանը՝ ընդամենը ուզում է երկարեցնել իր իշխանությունը։ Այս խնդրում մեր հանրության մեջ ոչ մի տարակուսանք չկա։ Եթե կա մեկ հարց, որի պատասխանը մարդիկ ուզում են ստանալ, դա այն է, թե արդյոք մենք կկարողանանք դեկտեմբերի 6-ին հասնել հաղթանակի և այս հարցադրումը իսկապես ունի հիմնավորում։

Չէ որ ինչպես պնդում են բազմաթիվ թերահավատներ եվ արդարացիորեն այդպես պնդում են, ՀՀ-ում կառուցված է կեղծարար մի մեքենա, որը ապահովում է իշխանության հաղթանակը՝ ցանկացած ընտրությունում՝ ցանկացած հանրաքվեի ժամանակ և ուրեմն այդ նույն թերահավատներն ասում են, որ պայքարը իմաստ չունի։

Հանձնվեն՞ք, չգնա՞նք քարոզելու «ՈՉ»-ը, չգնա՞նք տեղամասերը, կռիվ չտա՞նք ռեժիմի հետ, միևնույնն է նրանք հաղթելու են և բերելու են հերթական  հիասթափության ալիքը ժողովրդի համար։ Նման բան ասողները, սակայն չեն հասկանում կամ էլ չեն ուզում հասկանալ, որ ՀՀ-ում ստեղծվել է լրիվ նոր իրավիճակ։ Նրանք չեն հասկանում, թե ինչպիսի բարդ խնդրի առջև է կանգնած Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Նրանց թվում է, թե այո-ի թիվը շատ մեծ է, և իսկապես առաջին հայացքից այդպես է։ Այնտեղ է Սերժ Սարգսյանը՝ իր Հանրապետական թիմով, այնտեղ են այն քաղաքական ուժերը, ովքեր արդեն պայմանավորվել են, որ հանրաքվեի ժամանակ այո-ն պաշտպանելու դիմաց, նույն ընտրակեղծարարների ձեռքով նրանք կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոսանոց շեմը։

Իրականությունն այլ է, հենց ռեժիմի ներսում կա լրջագույն պրոբլեմ։ Ճիշտ է Սերժ Սարգսյանն իրենից կախված ամեն բան արել է, որ հանրաքվեի գործին լծվեն իր թիմակիցները։ Նա խոստացել է Հովիկ Աբրահամյանին, որ նոր սահմանադրական համակարգում կլինի վարչապետը, Գագիկ Հարությունյանին խոստացել է, կդառնա ՀՀ գլխավոր թամադան, սակայն իշխանության մեջ գտնվող շատերը իրենց տեղը չեն գտնում նոր այդ համակարգում ։ Նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը այդ ամենը անում է իր անձնական իշխանությունը ամրապնդելու համար և չունեն նրան օգնելու որևէ շահագրգռվածություն։

Շարունակությունը՝ a1plus.am-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին