Հայազգի Հովհաննես Պետրոսյանը, ով «Այդար» ջոկատից էր, զոհվել է ռուս հատուկջոկատայինների դեմ մարտերում, երբ փորձել է փակել ընկերոջ թիկունքը նռնակի պայթյունից: Տեղեկացնում է uainfo.org-ը: Կայքը մեջբերում է նաև լրագրող Ռոման Բոչկալայի ֆեյսբուքյան գրառումը.
«Հովհաննես Պետրոսյանն «Այդար» ջոկատից էր : Մայդանում հակաահաբեկչական օպերացիայի առաջին իսկ օրվանից կամավորական է : Զոհվել է զենքը ձեռքին` փակելով ընկերոջ թիկունքը նռնակի պայթյունից: Նա ողջ կրակն իր վրա է վերցրել: Ողջ ջոկատի կողմից սիրված մարտիկին չկարողացան պահպանել»: