▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Մարգարյանը բացահայտելու է Գյումրիի հուդաներին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին։ Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել է, որ Հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ Շիրակի մարզում չի եղել։

 «Առավոտ»-ի հարցին՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին եւ ո՞ւմ մասին է խոսքը։ Հովհաննես Մարգարյանը պատասխանել է, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզապես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները, չեմ կարծում մեկն են։ Հունվար ամսին դատաքննությունը սկսվելու է։ Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ, եւ այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կան, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ,, իրականության հետ ոչ մի աղերս չուներ։ Բոլորիդ աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ ես որեւէ գործով որեւէ անգամ դատապարտված չեմ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին