Դերասան Հովհաննես Ազոյանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր և Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) հնարավոր պառակտմանը և չշփվելու լուրերին, ասաց հետևյալը.
«Իհարկե, շփվում ենք. հենց կոնկրետ երեկ ենք խոսել, պարզապես այնպիսի փուլ է հիմա, որ իրար հետ չենք աշխատում, ուղղակի ես Հայկոյին համարում եմ բավական խելացի մարդ: Նա հիմա շատ հետաքրքիր հասունացման փուլում է գտնվում` մանավանդ քաղաքացիական…Ինձ զարմացրեց, որ ինքը որոշեց այդպիսին լինել, ես չէի սպասում, ինձ դուր է գալիս, նա առողջ է մտածում»:
Կարդացեք նաև` Պետք է փոխվենք` դա կլինի իշխանափոխվենք, թե` ընդդիմադիրափոխվենք…