Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո:
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթանում է»,-հայտարարել է Ալիեւը։