bravo.am-ը գրում է. Մայա Մարգարյանը շուրջ երեք տարի է` ընտանիքի հետ բնակվում է Ֆրանսիայում: Երգչուհին տեղեկացրել է, որ դադարից հետո վերսկսել է իր պարի խմբակի աշխատանքները եւ պատրաստվում է առաջին համերգին:
“Ընթանում են պարապմունքները, զբաղվում եմ բեմադրությամբ: Հուսով եմ` մոտ ապագայում կլինի մեր առաջին բեմելը”,-ասել է նա եւ հավելել, որ ընդմիջումը պայմանավորված էր մայրիկի “պարտականությունների” կատարմամբ:):
Փոքրիկ Ալեքի խնամքն ու դաստիարակությունը Մայայից շատ ժամանակ է խլում: Նա կատակել է, թե որդին առաջին քայլերն է անում երգարվեստում. փորձում է վերարտադրել մուլտֆիլմերում հնչող մեղեդիները.“Նա այն տարիքում է, որ անընդհատ ուզում ես նայել, հետեւել”: