▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ հնարավորինս շուտ կկարողանամ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր տան դիմաց ընկել, կոտրել էր ոտքը և  «Նաիրի» բժշկական կենտրոնում պետք է վիրահատեն նրան։

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշել է  հետևյալը.

«Հարգելիներս,

Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։

Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին