Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։
«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք», - փետրվարի 27-ին ասել է նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը եւ անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարին՝ այս գործընթացին ակտիվ մասնակցության համար։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից եւ հարեւան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործում աջակցելու հարցում», - ընդգծել է նա։