▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուշենք ԱԳՆ-ին, որ Հայրենիքը վտանգված է, գործել է պետք...

Դեռ ինչքա՜ն կարելի է քնած մնալ, դեռ ինչքա՜ն կարելի է ոչնչացնել դիվանագիտությունը... Ռուսաստանը զինում ու զինում է Ադրբեջանին՝ թքած ունենալով Հայաստանի՝ իր ռազմավարական գործընկերոջ վրա: Պուտինը խախտում է բոլոր միջազգային սկզբունքները, Հայաստան-Ադրբեջան չլուծված կոնֆլիկտի պայմաններում զինում է Ադրբեջանին՝ այսպիսով կամենալով հասնել իր գերխնդրին՝ Հայաստանի ֆիզիկական ոչնչացմանը և տարածքի տիրապետմանը... Իսկ այս ընթացքում մեր խորհրդարանն ավանակի ականջում է, արտգործնախարարությունը լռում է... Սա այլ կերպ, քան հայրենիքի դավաճանություն՝ դժվար է կոչել: Աշխարհի ցանկացած երկիր նման իրավիճակում անհապաղ քննարկումներ կհրավիրեր, միջազգային կառույցների ուշադրությունը կսևեռեր, իսկ մենք, Ռուսաստանից վախեցած, կուչ ենք եկել Թարգյուլ տատի փեշերի տակ... Ես խուճապ առաջացնելու մտադրություն չունեմ, նպատակս մեկն է՝ արժանապատվության և հայրենասիրության կոչել մեր խորհրդարանին, արտգործնախարարությանը, գոնե հուշել, որ Հայրենիքը վտանգված է, գործել է պետք...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին