Երգչուհի Նադեժդա Սարգսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ բլից-հարցազրույցի ժամանակ խոսել է երգարվեստի, իր մասին լսած ասեկոսեների և մի շարք այլ հարցերի մասին:
Ասում են` առանց երգի կյանքը սխալմունք կլիներ...
-Ասում եմ այնպես, ինչպես ասում են:
Երբվանի՞ց եք մուտք գործել երգարվեստ: Դա պատահական ստացվեց, թե՞ վաղ հասակից ձգտում էիք դառնալ երգչուհի:
-Պատահականություններ չեն լինում, քանի որ ընտանիքում երգի հետ կապ ունեցող անձիք կային:
Մեր երգարվեստում ի՞նչն է այսօր պակասում:
-Պրոֆեսիոնալիզմը, անհատականությունը:
Կգա՞ ժամանակ, երբ մենք կարող ենք ասել, որ իսկական երգարվեստ ունենք:
Իհարկե կգա, բոլորս էլ այդ հույսով ենք ապրում:
Երևբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ քաղաքական ոլորտում:
-Չեմ պատկերացնում, քանի որ 1998 թվականին Աժ պատգամավոր եմ եղել:
Ի՞նչ է հարկավոր կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար:
-Լավ ընտանիք, սիրած աշխատանք, առողջություն:
Կա՞ մի բան, որ միշտ պետք է լինի Ձեր տանը:
- Հաց ու պանիր:
Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:
-Ոչ մեկն էլ չի զարմացրել, քանի որ բոլորն էլ զվարճացրել են:
Ո՞րն է եղել Ձեր տանը հնչած ամենաուրախ լուրը:
-Աղջկաս` Էմմիի ծնունդը:
Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին և երկրպագուներին:
-Համբերություն, հույս: Նրա համար, որ մեր երգարվեստը կունենա առաջընթաց և նրանք հաճույքով համերգասրահներ կայցելեն:
Բլից հարցազրույցը` Երվանդ Մարեյանի