▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսամ` հաջորդ տարի երազանքս կիրականանա...Սիլվա Հակոբյան

ESem.am գրում է. Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարի օգտակարը համատեղելու է հաճելիի հետ ու   ամանորյա տոները նշելու է Ռուսատանում: «Այս տարի էլ Նոր տարին տանը չենք նշելու: Դեկտեմբերի 30-ին ծնողներիս հետ կմեկնենք Մոսկվա, որտեղից  կվերադառնանք հունվարի 5-ին: Նոր տարվա գիշերը ռեստորանային համալիրներից մեկում ենք անցկացնելու` մեր ընտանիքին շատ մոտ մի քանի բարեկամների հետ: Այնտեղ ես նաև մասնակցելու եմ տոնական համերգի»,-  ասաց Սիլվան, ով Եղևնին ամեն տարի զարդարում է դեկտեմբերի վերջին օրերին:

«Մեր տանը կարծես ավանդույթ լինի, ամեն տարի նույն օրն ենք զարդարում Տոնածառը: Այս տարի կզարդարենք ու կմեկնենք:)»,- ասաց երգչուհին, ով մինչ օրս հավատում է Ձմեռ պապիկների գոյությանն ու ամեն տարի նրա անունից նվերներ է մատուցում հարազատներին:

«Այս տարի չդիմացա ու շուտ հանձնեցի պատրաստածս նվերները: Սովորաբար նախապես հետաքրքրվում եմ ինչի կարիք ունեն մտերիմներս, որպեսզի օգտակար իրեր գնեմ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին