Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի գրառումը․ «Տրանսպորտի թանկացման բեռը կընկնի ժողովրդի ուսերին։
Հաշված օրեր են մնացել հունվարի 1-ին։ Տրանսպորտը, որից օգտվում են հասարակության լայն շերտեր, թոշակառուներ, երեխաներ, ուսանողներ, հաշմանդամներ և անապահով ընտանիքներ, կթանկանա մինչև 300 դրամ։ Հասարակության խոցելի շերտերի կյանքը բարելավելու, ինչ-որ կերպ կենցաղը թեթևացնելու փոխարեն՝ ՔՊԿ-ն մտածել է թալանի մի նոր ձև, թե էլ ինչպես թունավորի նրանց կյանքը, էլ ինչպես գրպաններից վերցնի վերջին կոպեկը ու դրա դիմաց ոչինչ չտա։ Այո ոչին չտա։ Չկա տրանսպորտային լիարժեք համակարգ, չկա բարեկեցիկ ուղևորափոխադրում, չկա կառավարման համակարգ։
Պարոնա՛յք ՔՊ-ականներ, ժողովրդով ապրում ու բարգավաճում եք ու այդ ժողովրդին էլ՝ անխղճորեն թալանում։
Իսկ մենք՝ «Մայր Հայաստան»-ը, պայքարելու է տրանպորտի թանկացման-թալանի դեմ»։
|