▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 21-ից մինչ օրս միայն 2 օր չեն կրակել. Չինարիում լուսնի լույսի տակ են խոտ հնձում

Նախօրեին՝ մի քանի ժամ շարունակ,  թշնամին կրակել է  Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

«Ոչ միայն երեկ են կրակել,  այլ հունիսի 21-ից մինչև այսօր միայն երկու օր չեն կրակել՝ հուլիսի 7-ին և 8-ին»- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:

Գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը խաթարվել է, թեպետ սա նոր երևույթ չէ Չինարիում:

Սամվել Սաղոյանի խոսքով.

«Դիպուկահարը նստած կրակում է գյուղի կենտրոնի, փողոցների ուղղությամբ: Չեն թողնում խոտը հնձենք: Գիշերը՝ ժամը 3-ի կողմերն են մարդիկ գնում լուսնի լույսի տակ խոտը հնձելու: Իսկ հուլիսի 7-ին և 8-Ին անձրևային եղանակ էր, հավանաբար այդ պատճառով էր խաղաղ»:

Նախօրեին ԿԽՄԿ ներկայացուցիչները Չինարիում ականտես են եղել թշնամու կրակոցներին և Սամվել Սաղոյանի՝  խոսքով կապվել են Ժնևի հետ և տեղեկացրել:

Իսկ ԿԽՄԿ ներկայացուցիչների հեռանալուց հետո կրակահերթերը շարունակվել են մինչև 01: 30-ը:

Գյուղը կրել է նաև նյութական վնասներ: Բազմաթիվ տանիքներ են վնասվել, լուսամուտների ապակիներ: Տներից մեկի խոհանոցային գույքն է վնասվել: Գրեթե չկա այնպիսի տուն, որ որևէ կերպ տուժած չլինի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին