▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին:

Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսեւորած դաժանությամբ եւ բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո կորցրեց ամորձին:

Կարապետյանի բռնության զոհերից է նաեւ Սեւանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից Նատաշա Ոսկանյանը, ով Կարապետյանի գործողությունները նկարագրել է այսպես. «Կարապետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռքերիս, երեսիս, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թեւատակիս, նա վառվող ծխախոտը մոտեցրեց ձախ ձեռքիս երեսին ու այրեց ձեռքս: Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառնալիքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին