▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ: Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին