▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորդորում եմ ԱԱԾ-ին դադարեցնել իրենց ապօրինի գործունեությունը. Նիկոլ Փաշինյան

 

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վերջին օրերին քաղաքացիական ակտիվիստների են հրավիրում իրենց մոտ` զրույցի: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից նախագծերի օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով` իրեն անընդհատ ահազանգում են մարզերից, որ քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում են «զրույցների», քննարկումների. 

«Սա հետապնդում է նրանց քաղաքական եւ հասարակական գործունեության համար, սա բացահայտ ապօրինություն է: Ես հորդորում եմ Ազգային անվտանգության ծառայողներին` զերծ մնալ, դադարեցնել իրենց ապօրինի գործունեությունը»:

«Ամբողջ Ազգային ժողովը ձեր խոսքից հետո խառնվեց իրար, չեմ հասկանում` ինչի»,-այսպես արձագանքեց Փաշինյանի ելույթին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ երաժիշտ Վահան Արծրունին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:

Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին