ESem.am-ը գրել է, որ դերասաններ Սարգիս Թաշչյանն ու Նառա Դիլանյանը փեսա-զոքանչ հարաբերությունների մասին կատակերգ են ներկայացնելու:
«Երգը հումորային է` փեսա-զոքանչ հարաբերություների մասին»,- ասել է Նառան ու հավելել, որ ինքը երաժշտական կրթություն ունի, սակայն հետագայում կրկին երգելը բացառում է:
«Քանի որ ժողովուրդը սիրեց կերպարները, փորձեցինք ինչ-որ անակնկալ մատուցել,- ասել է Սարգիսը, ով դժվարացել է հստակ նշել` հետագայում երգի բնագավառում գործունեություն կծավալի՞, թե՝ ոչ: -Տեսնենք ինչպիսի արձագանքներ կլինին, ըստ այդմ, կհասկանանք: Եթե արձագանքները դրական լինեն, գուցե շարունակենք»:
Դերասաններն առաջին անգամ այն կկատարեն մի քանի օրից՝ մտերիմներից մեկի հարսանիքի ժամանակ: Իսկ համացանցային պրեմիերան կկայանա դեկտեմբերի կեսերին:
Առավել մանրամասն` այստեղ