Ամերիկաբնակ Ջինա Յանն իր հորը քաղցկեղի պատճառով կորցնելուց հետո իրականացրել է նրա` ճամփորդելու վաղեմի երազանքը և դա արել է բավական ինքնատիպ տարբերակով:
Աղջիկը հոր լուսանկարներից մեկը մեծացրել է, այնուհետ ստվարաթղթի վրա կտրել է նրա մարմնի ուրվագիծը և այցելել բոլոր այն երկրներ, որոնց մասին երազում էր հայրը, սակայն հիվանդության պատճառով չէր կարողանում դա իրագործել:
Ապա նկարները համացանցում տեղադրելով` 25-ամյա Ջինան նշել է, որ իր հայրն իրեն ամբողջությամբ նվիրել էր ընտանիքին և այս ձևով գոնե նրա մահից հետո իրեն հաջողվել է իրականացրել նրա երազանքը: