▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոմոֆոբիայի քողի տակ թաքնված՝ ակնհայտորեն երեխաների հանդեպ բռնության քարոզ է անում»

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Քիչ առաջ պատահաբար աչքովս մի տեսանյութ ընկավ։

Ասել, թե շոկի մեջ եմ, կնշանակի՝ ոչինչ չասել։ 

Ուրեմ նկարի մեջի երիտասարդը (ենթադրում եմ, որ երևի դերասան է) ինչ֊որ հաղորդման հյուր է, որտեղ հոմոֆոբիայի քողի տակ թաքնված՝ ակնհայտորեն երեխաների հանդեպ բռնության քարոզ է անում։

Ամենազավեշտալին այն է, որ խոսքը կառուցում է հոմոֆոբիայի վրա, որպեսզի նախ շահի ռադիկալ լսարանի սիրտը, այնուհետև անցում է կատարում այլ թեմաների՝ երեխաների ինքնուրույնության, առանձին ապրելու, ընկեր֊ընկերուհի ունենալու և այլն թեմաներին։

Ու ամեն level-ում էլ ավելի է ծաղկացնում երեխային ծեծելու, "վիզը պոկելու" և այլն մեթոդները...

Ու մի հատ էլ Արիստոտելի դեմքով և հատուկ "ղզիկի" ինտոնացիայով հավելում, թե բա հեսա կգտնվեն ոմանք, ովքեր կասեն "օյ, երեխային ծեծել չի կարելի..., իսկ ինչո՞ւ չի կարելի, ո՞վ է ասել, չի կարելի..."֊, առնական ինտոնցիայով պատասխանում է ինքն իրեն մեր "Ալ Պաչինոն"։

Եվ ամենասարսափելին այն է, որ այդ տեսանյութն ունի հազարավոր դիտումներ, հավանություններ ու կիսումներ։

Ու հարյուրավոր մարդիկ հիացական մեկնաբանություններ են թողնում տեսանյութի տակ։

Հուսամ, որ Հայաստանում դեռ կա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն , ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան , ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև հասարակական և միջազգային կառույցներ՝ Յունիսեֆ Հայաստան , ովքեր անհաղորդ չեն մնա այս խնդրին ու կզբաղվեն այս հարցով։

Երեխաների դեմ բռնությունը ոչ մի արդարացում չունի։

Երեխաների դեմ բռնության կոչերն ու քարոզը պետք է արժանանան հստակ հասարակական ու իրավական գնահատականի։

Այսքանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին