▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Մարտի 10-ի Նյու Յորքում տեղի է ունեցել 100 LIVES նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի նախաձեռնած ծրագրի բաղադրիչներից մեկն «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է, որն առաջին անգամ տեղի  է ունենալու 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում` Էլի Վիզելի ու Ջորջ Քլունիի մասնակցությամբ:  

Տեղեկացնենք, որ «Ավրորա»-ի ժյուրիի համանախագահներն են հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը: Իր հերթին  Ջորջ Քլունին, խոսելով Ցեղասպանության մասին, ասել է.

«Այն, որ «ցեղասպանություն» տերմինը սկսել է շրջանառվել այդ սարսափելի դեպքերից մի քանի տասնյակ տարի անց, չի նշանակում, որ դրանք տեղի չեն ունեցել»: 

Ըստ Քլունիի`  իր համար մեծ պատիվ է միանալ 100 LIVES նախաձեռնությանը, որն ինչպես իր Not On Our Watch հիմնադրամը, իր ուշադրությունը սեւեռում է ցեղասպանության հետեւանքների վրա, ինչպես նաեւ միջոցներ է հատկացնում աշխարհում զանգվածային ոճրագործությունների դադարեցման համար.«Բոլորս պետք է մտահոգվենք, որ աշխարհում մինչ օրս ցեղասպանություններ են տեղի ունենում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին