▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան դերասանուհին խայտառակվել է մերկ կրծքի պատճառով

Օրերս Լոնդոնում տեղի է ունեցել «Голодные игры: Сойка-пересмешница. Часть первая» ֆիլմի պրեմիերան, որից հետո ֆիլմի աստղերը շարունակել են իրենց երեկոն Լոնդոնի ակումբներից մեկում: Սակայն ֆիլմի գլխավոր հերոսուհու` 24-ամյա Ջենիֆեր Լոուրենսի զգեստը, որը բավական մեծ բացվածքով է եղել, հանգիստ չի տվել դերասանուհուն ողջ երեկոյի ընթացքում: Բանն այն է, որ նրա կուրծքը, զգեստի չափից շատ բաց լինելու պատճառով, անընդհատ մերկացել է` անհարմար իրավիճակ ստեղծելով վերջինիս համար: Սակայն պետք է նշենք, որ եթե կարմիր գորգի վրայով քայլելիս դերասանուհին ամեն կերպ փորձել է վերահսկել ստեղծված իրավիճակը, ապա մեքենայի մեջ վերջինս, մոռանալով իր բացվածքի մասին, ակտիվ զրույց է վարել երգչուհի Լորդի հետ` անտեսելով իր մերկացած կրծքերը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հակերները հրապարակել էին Ջենիֆեր Լոուրենսի մերկ լուսանկարները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին