Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն իր հումորի զգացումով աչքի է ընկնում ոչ միայն հետուստաէկրաններից, այլ նաև` իրական կյանքում: Բանն այն է, որ օրերս հյուրընկալվելով հայտնի «Հելեն շոու»-ի տաղավար` դերասանուհին հայտնվել է արհեսական հսկայական կրծքերով: Այսպես Ջենիֆերը ծաղրել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին, ով «Paper» ամսագրում մերկ նկարահանվելու համար համարվում է ներկա ժամանակահատվածի ամենաքննարկված հայտնի անձը: Հաղորդման ժամանակ պարծենալով իր հսկայական կրծքերով` Էնիսթոնն ասել է, որ սա նրա երևակայության Քիմ Քարդաշյանն է, պարզապես առջևից: