Հոլիվուդյան ճանաչված դերասան Չառլի Շինը որոշել է իրականություն դարձնել իր մահամերձ երկրպագուի վերջին ցանկությունը: Արտիստը հիվանդի համար անմոռանալի երեկո է կազմակերպել:
Քաղցկեղով հիվանդ Մարիոն Մինչուկը 48-ամյա Չառլի Շինի երկրպագուն է և ցանկություն է հայտնել մահից առաջ հանդիպել աստղին:
Չառլին Մարիոնին հրավիրել է Լոս Անջելես: Նա Արիզոնայից ինքնաթիռի առաջին կարգի երեք տոմս է գնել՝ հիվանդի, նրա ընկերուհու և բուժքրոջ համար: