▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիին եթերում սափրել է իր երկրպագուի գլուխը

 

 

 

 

 

 


Հոլիվուդյան
դերասան Ջիմ Քերրին օրերս մասնակցել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Կիմմելի շոուին, որտեղ հայտնի կատակերգուն որոշել է երկրպագուներից մեկի վրա կրկնել «Հիմարն ու ավելի հիմարը» հայտնի ֆիլմի իր և զուգընկերոջ սանրվածքները: 25-ամյա դերասանի երկրպագուհին ամբողջովին վստահել է նրան, ով դերասանի ձեռքի մի քանի շարժումով երկարավարս շիկահերից դարձել է սափրագլուխ:

 Իսկ ահա ինչ վերաբերվում է Ջիմ Քերրիի երկրորդ երկրպագուին, ապա նրա բախտն ավելի է բերել, քանի որ վերջինս մնացել է իր վարսերով: Կատակերգուն վերջինիս վարսերը կտրել է, ինչքան էլ որ զարմանալի կթվա,  թավայի օգնությամբ:

Նշենք, որ հաղորդման վերջում շոուի հաղորդավարը դերասանին հարց է տվել նաև Քիմ Քարդաշյանի վերջին` մերկ ֆոտոշարքի մասին, ինչին ի պատասխան` Քերրին ասել է.

«Եթե Ուեսթը դրան նորմալ է վերաբերվում, ապա ես դեմ չեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին